«Ղրիմի վրա հարձակման դեպքում ուկրաինական բանակին սպասվում են լուսանկարներ՝ ռազմագերու կարգավիճակում». Պետդումայի պատգամավոր
ՌԴ Պետդումայի՝ Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Ղրիմի վրա հարձակման դեպքում՝ Ուկրաինային հետևանքներ են սպասվում, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք՝ ամանորյա ուղերձում Զելենսկին հույս էր հայտնել, որ 2022 թվականին ուկրաինացի զինվորականները լուսանկարվելու են Ղրիմում և Դոնբասում: «Եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հանցավոր հրաման տալ, ապա ուկրաինական բանակին սպասվում են բազմաթիվ լուսանկարներ ռազմագերու կարգավիճակում, իսկ Ուկրաինայի նախագահին՝ միջազգային դատարան»,- ասել է Շերեմետը: