Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն
Հանրապետության տարածքում հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

