Ձեռնարկվում են քայլեր․ ՀՀ դեսպանությունը՝ Նշանյանին Թուրքիային արտահանձնելու մասին
Հունաստանում Հայաստանի դեսպանությունն անդրադարձել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանին Թուրքիա արտահանձնելու տեղեկատվությանը։
«Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սեւան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»,-ասված է դեսպանության հայտարարությունում
Նա ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։