Ամբողջ աշխարհն ընդունեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները. Իլհամ Ալիև
Դիտել նաև
«Սա բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ 2-րդ պատերազմն է՝ 44-օրյայից հետո»․ Կարեն Հովհաննիսյան
ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես հիշատակի օր սահմանելուց
ԱՄՆ-ն բաց պատերազմ է սկսել Իվանիշվիլու դեմ, իսկ վերջինս Սաակաշվիլուն համեմատում է Հիտլերի հետ
Բայդենը բաց պատերազմ է հայտարարել Իվանիշվիլուն, բայց Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ ռուսներին են մեղադրում
Իսրայելի ղեկավարը փորձում է մեծ պատերազմ հրահրել տարածաշրջանում, որպեսզի երկրի ներսում իրեն չդատեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 2021 թվականը հաջող տարի էր երկրի համար, եւ առաջադրված բոլոր խնդիրները կատարված են։
Ալիեւը հավելել է, որ «ամբողջ աշխարհն ընդունեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները»։ «Կարծում եմ, որ պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները եւս մեկ անգամ ողջ աշխարհին ապացուցեցին մեր իրավացի լինելը։ Սա շատ կարեւոր է, քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մեր հասցեին անհիմն մեղադրանքներ էին հնչում։ Այս անհիմն մեղադրանքներից եւ ոչ մեկը իրական հաստատում չստացավ, եւ հետպատերազմյան շրջանը դա եւս մեկ անգամ ցույց տվեց։ Ուստի, կարծում եմ, որ ռազմական եւ հետպատերազմյան իրողությունների ընդունմանը հասնելը քաղաքական տեսանկյունից շատ կարեւոր իրադարձություն կարելի է համարել»,- ընդգծել է նա։
Zham.am