Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Չենք կարող հաջողել, եթե չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք ներքին խաղաղությունը. Գարեգին Բ-ի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ամանորի առիթով ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,

Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։

Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից:

Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով ու հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը և միասնական կամքով ամեն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ։

Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ փրկչական 2022 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի։ Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի և հարատևության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչպես և՝ ազգային ու հոգևոր արժեքների վրա խարսխված ապրելակերպն ու գործերը։

Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության և ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում։

Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք մեր ներքին խաղաղությունը։ Մեր նահատակ զավակների սրբազան հիշատակի առջև խոնարհումով ու երախտագիտությամբ և հայրենիքի ու ազգի հանդեպ մեր հերոսների անձնվիրումի ու սիրո օրինակով ամեն կարելին ի գործ դնենք երկրի ու պետության առաջընթացի, համայն մեր ժողովրդի բարօրության համար։ Ամուր ու անսասան մնանք համազգային շահով առաջնորդվելու նախանձախնդրության մեջ, և Աստված մեզ համար պիտի աճեցնի արդարության պտուղները (հմմտ. Բ Կորնթ․ 9.10)։

Տարեմուտի նվիրական այս պահին հրավիրում ենք բոլորիդ միասնաբար աղոթելու, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները անձնական, ընտանեկան, ազգային ու հայրենական կյանքում։ Աղոթենք Հայոց բանակի, հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորների համար: Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայության մեջ են դիմավորում Ամանորը։

Աղոթենք նեղյալների, կարիքավորների, հիվանդների, հաշմանդամ դարձած, գերեվարված և անհայտ կորած մեր որդիների և նրանց վշտակիր ընտանիքների համար։ Աղոթենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում դժվարությունների մեջ ապրող մեր զավակների համար, որպեսզի Երկնավոր Տիրոջ զորակցությամբ հաղթահարվեն նրանց առջև ծառացած խնդիրները։

Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։ Եվ Աստված, որ … մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույս, իբրև շնորհ, թող մխիթարի և հաստատ պահի մեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ (հմմտ. Բ Թեսաղ. 2.15-16)։ Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու օրհնությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի: Բարի Նոր տարի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>