Հայաստանում շարունակվում է իրավական «բեսպրեդելը. Իշխան Սաղաթելյան
Մենք այսօր այստեղ ենք Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով, բայց առհասարակ Հայաստանում կան մի շարք քաղբանտարկյալներ և 2022 թվական մտնում ենք բազմաթիվ քաղբանտարկյալներով։ Այս մասին այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստանում շարունակվում է իրավական «բեսպրեդելը»։ Ես ասում եմ, որ սա արդեն խուժանների իշխանություն է, դա դրսևորում է տարբեր տեղերում և ոլորտներում, և պատահական չէ, որ ձերբակալում են Աշոտ Մինասյանին և նրա նման մարդկանց»:
Մանրամասները Yerevan.Today-ի տեսանյութում։