«Խնդրում եմ, որ մեր տան զինվորին ետ բերես` իմ եղբորը». հերոս Ալբերտ Հովհաննիսյանի քրոջ նամակը` Ձմեռ պապին
Դիտել նաև
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք»
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան
ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է դստեր` Ձմեռ պապին գրված հուզիչ նամակը և կից գրել. «Կարոտն ու ցավը արտահայտված է Լիայիս գրած նամակում»:
Նամակում հերոս Ալբերտի փոքրիկ քույրը գրել է.
«Բարև սիրելի Ձմեռ պապիկ: Քեզ գրում է Լիան Երևանից: Ես այս տարի ցանկանում եմ, որ լինի խաղաղության, համերաշխության և միասնության տարի, որ այլևս «Եռաբլուրը» չմեծանա, որ մայրս և մնացած մայրիկները այնտեղ գնալուց չարտասվեն և, որ բոլորի զինվորները ետ վերադառնան: Ես քեզ խնդրում եմ, որ մեր տան զինվորին էլ ետ բերես` իմ եղբորը, ապերիս` Ալբերտին, որ գրկեմ և համբուրեմ նրան: Ես ցանկանում եմ, որ ետ բերես նրան ... ես գիտեմ, որ միայն Աստված է կարողանում հրաշքներ գործել, բայց ...»:

