«Ռեժիմը շարունակում է ծախել մեզ լիկվիդացիոն գներով». Արմեն Աշոտյան. Տեսանյութ
Ի պաշտպանություն Աշոտ Մինասյանի բողոքի ակցիայի ժամանակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչինչ չի փոխվել, տեսլականը` «Հայաստանն առանց Նիկոլ» է: «Այսօրվա հավաքը հիշեցում է, որ մեր ազգի մեջ կան մարդիկ, որոնց սիրտը շարունակում է բաբախել այն ցավով, որը բոլորս զգում ենք, և որը նաև անարդարության պատճառով է... Այս ռեժիմը շարունակում է ծախել մեզ աշխարհին լիկվիդացիոն գներով, այս մարդիկ վտանգ են բոլորիս համար»,- նշել է նա:
Հիշեցնենք` «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդն ակցիա է իրականացնում ՀՀ դատախազության դիմաց` «Ազատություն Աշոտ Երկաթին» պահանջով:

