«Հատուկ ներկայացուցիչների նշանակումը, մեր կարծիքով, տրամաբանական և ողջամիտ քայլ է». Զախարովան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք կարծում ենք, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի աողջացմանը, վստահության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորման...Եթե նայեք պատմական տեսանկյունից, ապա Ռուսաստանը շատ բան է արել՝ որպես երկիր, որը ցանկանում է գործնականում բարելավել հարաբերություններն այս երկու երկրների միջև։ Հարաբերությունների կարգավորման նպատակով (Անկարայի և Երևանի կողմից - Zham.am) հատուկ ներկայացուցիչների նշանակումը, մեր կարծիքով, տրամաբանական և ողջամիտ քայլ է։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է այս կարգավորման մեջ միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամության մասին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Zham.am