Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերել է 24-ամյա աղջիկ՝ անգիտակից վիճակում
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից, ով հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակիչ 24-ամյա Լիլիթ Մ-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։
Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Բ-ն, ում վրա հայտնաբերվել է արնանման հետքեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

