Այս տարի ձեր Նոր Տարին շնորհավորելու է նախագահը` ով իր հայակործան գործը համարելով հաջողված, այդ պահին գտնվելու է Քաթարում
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Այս տարի ձեր Նոր Տարին շնորհավորելու է նախագահը` ով իր հայակործան գործը համարելով հաջողված, այդ պահին գտնվելու է Քաթարում։
Ձեզ շնորհավորելու է նաև վարչապետը, ով հայակործանման գլխավոր հանձնակատարն է։ Նա մաղթելու է ձեզ նորանոր հաջողություններ, սեր, երջանկություն և առողջություն։ Ու դուք մի պահ նույնիսկ կմոռանաք, որ հենց նա է բերել ձեզ անգործություն, ատելություն, դժբախտություն ու մահ։ Այդպիսինն է մարդու էությունը` մոռանալ ամեն վատը և ձգտել լավին...
Ժամը 00։00-ին, դուք ընտանեկան միջավայրում շամպայն կբացեք ու իրար ամենալավ մաղթանկներն կուղղեք։ Ու ճիշտ կանեք, քանզի բոլորիս նպատակն էլ նույնն է` ապրել ամուր, զարգացած ու խաղաղ Հայաստանում ու Արցախում։
Բայց լավին ձեր ձգտման մեջ, մի պահ վերհիշեք, թե ում շնորհիվ եք ընդհանրապես կարողանում ձգտել ու ոտնկայս բաժակ բարձրացրեք իրենց պատվին` մեր անդորրը պաշտպանողների և անմահացած հերոսների համար։
Այսօր այդ կենացում շատ ավելի շատ իմաստ կա, քան երբևէ։ Այսօր այդ կենացում շատ ավելի շատ ցավ կա, քան երբևէ։ Եվ ի վերջո, այսօր այդ կենացում շատ ավելի շատ հույս կա, քան երբևէ...
Իսկ մեզ այս վիճակին հասցրածները միանշանակ պատասխան կտան, ու շատ դաժան...

