ՌԴ եւ Ադրբեջանի վարչապետները քննարկել են ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների աշխատանքային խմբի գործունեությունը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ բնակչությանը կորոնավիրուսային վարակի դեմ իմունիզացնելու հարցերին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր, այդ թվում՝ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ ԱՊՀ-ում ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի դարձվել կորոնավիրուսի վարակի դեմ պայքարին եւ բնակչության զանգվածային պատվաստմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միշուստինը եւ Ասադովը նաեւ նշել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեության նշանակությունը Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար։
Աղբյուր՝ NEWS.am