Բաքուն Հունգարիայի միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիների է հանձնել Երեւանին
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել եւս հինգ հայ զինծառայողի, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
Պարզաբանվում է, որ խոսքը նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական սադրանքի ժամանակ գերեվարված զինվորականների մասին է։
Գերիների փոխանցումը Հունգարիայի աջակցությամբ է տեղի ունեցել։