Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Վաղարշակ Հարությունյանը հաստատել է, որ անցյալ տարի փաստաթուղթ է ստորագրել

«Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ ստանա ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Ռուսաստանից թելադրված ոչ հայանպաստ փաստաթղթեր է ստորագրում, հրապարակային հարցազրույցներում քծնում է ՌԴ իշխանություններին: Մոսկվայի հայության շրջանում նույնիսկ լուրեր են պտտվում, որ այդ հարցը լուծված է, բայց Հարությունյանը свадебный генерал է լինելու, իսկ դեսպանի աշխատանքը կատարելու են բոլորովին այլ՝ Փաշինյանի վստահությունը վայելող մարդիկ: Մյուս կողմից, լուրեր կան, որ Փաշինյանն էլ դեռ չի կողմնորոշվել Հարությունյանի հարցում, եւ որոշակի դիմադրություն կա ռուսական կողմից: 

Ամիսներ առաջ ԶԼՄ-ները, այդ թվում՝ «Հրապարակը», անդրադարձել էին Վաղարշակ Հարությունյանի՝ ռուսական կողմի հետ ստորագրած պայմանագրին, որի հիման վրա անցած դեկտեմբերին Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին՝ հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեցին: ՊՆ-ն հերքում էր դա՝ ասելով, թե նախարարն իրավունք չունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին, բայց նոյեմբերին, երբ Շոյգուն այցելել էր Հայաստան ու հանդիպել այն ժամանակվա նախարար Հարությունյանի հետ, նույն ՊՆ-ն հաղորդեց, որ երկու երկրների նախարարները ստորագրել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ»: 

Մենք փորձել էինք Վաղարշակ Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ մեկ տարի առաջ ծավալված իրադարձությունների, իր ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ, հարցնել, թե ի՞ր ստորագրությամբ են հայկական ուժերը դուրս բերվել Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածից եւ այն փաստացի հանձնել ադրբեջանցիներին, սակայն նա ոչ մի կերպ կապ չհաստատեց մեզ հետ, ո՛չ նամակներին պատասխանեց, ո՛չ զանգերին: Եվ ահա, օրերս «Զինուժ մեդիա» իշխանական ռեսուրսին տված հարցազրույցում ի վերջո նա փաստեց, որ նման փաստաթուղթ ստորագրվել է: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,-ասել էր Հարությունյանը եւ հավելել։-Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։

Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը, եւ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի եւ ճանապարհի այդ հատվածում որեւիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետեւում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում»։

Պաշտպանության նախկին նախարարն այս հարցազրույցում զավեշտալի եւ հակասական մտքեր էլ է հայտնել: Օրինակ, որ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհն անվտանգ է, բայց միաժամանակ հորդորել է սյունեցիներին, որ եթե այդտեղով անցնելիս նրանց հետ ինչ-որ բան պատահի, անմիջապես կապվեն ԱԱԾ թեժ գծի հետ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>