Բրիթնի Սփիրսը պատրաստվում է բեմ վերադառնալ
Հայտնի է դարձել, որ ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը 2022 թվականին մտադիր է վերադառնալ համերգային գործունեության եւ այժմ ուսումնասիրում է առաջարկությունները։ Այս մասին գրում է Entertainment Tonight պարբերականը։
Ըստ հրապարակման, արդեն մի քանի կազմակերպություն տարբեր առաջարկներով դիմել է երգչուհուն եւ հիմա Սփիրսն ինքնուրույն է որոշում կայացնելու։
Նշենք, որ երգչուհու համար այժմ խորհրդատու է նրա փեսացուն՝ Սեմ Ասգարին, ով ամեն կերպ փորձում է նրան աջակցել։
Zham.am