Կոնգրեսականը խոստացել է հետևել, որ հստակ ձևակերպվեն պատերազմական հանցագործությունների փաստագրումները
Ջո Բայդենի ստորագրած ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը կարևոր դրույթներ է պարունակում, որոնք առնչվում են Թուրքիային և Ադրբեջանին: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը։
«Ազգային պաշաատպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային՝ Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն:
Ես կհետևեմ, որ անհրաժեշտ զեկույցները հստակ ձևակերպվեն այդ հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- գրել է Ֆրանկ Փալոնը և հրապարակել Բայդենի լուսանկարը։