Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը փորձում է «ֆռռցնել» Պուտինին. Փաշինյանը հանձնեց Ղարաբաղն ամբողջությամբ. Տարասով

«Ալիևը հարավկովկասյան խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն լռում են, իսկ տղաները (ՀՀ իշխանությունները.- Ա.Մ. ) «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսում հնչեցված աղմկահարույց հայտարարություններից հետո Հայաստան-Արցախ տարաձայնություններին: Գնահատելով Փաշինյանի հայտարարություններն ու դրան հաջորդած իրադարձությունները՝ Տարասովն ասաց, որ Փաշինյանը հանձնեց Ղարաբաղն ամբողջությամբ, սա համապատասխանում է ադրբեջանական սցենարին:

Վերլուծաբանն այն կարծիքին է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հնարավոր չէ իրականացնել սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա կամ ստորագրել Խաղաղության համաձայնագիր, ուստի Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն այս գործընթացում կարևոր հանգրվան էր: «Նա դուրս է գալիս Ղարաբաղյան խաղից և այդ հարցը թողնում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի «ուսերին», իսկ Ադրբեջանը բախվում է Ղարաբաղյան անկլավի խնդրին, նա ստիպված է նոր կոնցեպցիա ընդունել, հարցն այն է, որ պարզապես Ղարաբաղի հայերին ինտեգրել չի հաջողվի, Բայրամովն ասում է, որ դա երկարաժամկետ գործընթաց է:

Տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղն անջատվում է Հայաստանից, Ղարաբաղը՝ Ստեփանակերտը, կոմունիկացիա է ունենալու Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, այս ամենի հետևանքով կարող է ստանալ Սան Մարինոյի ստատուս, ինքնավարություն որոշակի իրավունքներով, բայց Ադրբեջանի կազմում: Սա է Փաշինյանի պրոյեկցիան, որն իրականացնում է: Ոչ պատահականորեն, միաժամանակ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, հրաժարվում է երկու ուղղությունից, քանի որ Թուրքիան պայման է դրել, որ պատրաստ է դիվանագիտայան հարաբերություններ հաստատել, եթե հայկական կողմը հրաժարվում է Արևմտյան Հայաստան տերմինից և փոխում է դիրքորոշումը 1915 թվականի Ցեղասպանության հարցում: Նա հանձնում է բոլոր դիրքորոշումները, դիրքերը: Հայաստանի 30-ամյա պատմությունը ի չիք դարձավ»,-այս կարծիքին է Տարասովը: Անդրադառնալով այս ամենի վերաբերյալ ՌԴ դիրքավորմանը, ռուս վերլուծաբանն ասաց, որ ՌԴ դիրքորոշումները Հայաստանի և իրավիճակի վերաբերյալ փոխվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո: Նրա խոսքով, Ռուսաստանը շատ զգուշավոր է, քանի որ Հայաստանը երկակի չափանիշների քաղաքականություն է վարում:

«Մի կողմից՝ խոսում է սահմանների դեմարկացիայի մասին, Սոչիում փաստաթուղթ է ստորագրում, Պուտինին խոստանում է, որ եռակողմ հանձնաժողովը սկսելու է աշխատանքը, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ պայմանավորվում է, որ ինչ-որ խումբ է աշխատելու այդ հարցով: Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է այնտեղ լինելու գլխավորը: Կամ մեկ այլ հանգամանք՝ սկզբից Ղարիբաշվիլիի միջոցով պայմանավորվում է, գաղտնի բանակցություններ վարում Էրդողանի հետ, երբ Էրդողանը հրաժարվում է Մոսկվային շրջանցելով բանակցություններ վարել, սկսում են հայտարարել, թե դա Մոսկվայի հետ են համաձայնեցրել, հիմա հեռախոսային բանակցություններ են վարում, բանագնացներ են նշանակել, իսկ ՌԴ-ն դեմ չէ գործընթացին, հայտարարել էր միջնորդության պատրաստակամության մասին, բայց ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ այդ միջնորդությունը չկա պարզապես»,-ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Փաշինյանը երկակի ստանդարտներ է կիրառում և փորձում է «ֆռռցնել» Պուտինին:

«Բայց կարող է «խաղալ», վերջիվերջո, հանձնում է ամեն ինչ»,-նկատեց նա: Շարունակելով պարզաբանել ռուսական դիրքորոշումը և տարածաշրջանում դիրքեր զիջելու հանգամանքը, Տարասովը նշեց, որ Ռուսաստանը ՀՀ-ն համարում է անկախ պետություն: «Մենք երբեք հանդես չենք եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեմ, ներկայումս հայերը դեռ թույլ դիրքեր ունեն, մենք կողմ ենք կարգավորմանը, մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուժի դիրքերից են հարաբերվում: Նրանք են պայմաններ թելադրում, Հայաստանն անշահավետ դիրքերից պաշտպանական մարտեր է վարում, և որպեսզի թագավորական գամբիտը հնարավոր լինի վերածել ցուգցվանգի՝ մեծ վարպետություն, փորձ է հարկավոր, իսկ տղաները գավառական են:

Ալիևը խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն՝ լռում են, իսկ տղաները «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,-ասաց նա: Տարասովն ասաց, որ այս ամենը նման ընթացքով նշանակում է, որ կես տարուց թուրքական տնտեսությունն այնպես կտարածվի Հայաստանով մեկ, որ «Երևանը կխոսի ոչ թե անգլերենով, այլ թուրքերենով, իսկ ռուսերենը Երևանում մոռացել են, թուրքերը կստիպեն սովորել թուրքերեն, ես դա լավ գիտեմ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>