Ներքին զորքերում 4-րդ գումարտակ է ձեւավորվում. Ի՞նչ առաքելություն կստանձնի այն
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձեւավորվում, որը, ըստ նախնական ինֆորմացիայի, պետք է ծառայություն իրականացնի, այսպես կոչված՝ բլոկ-պոստերում: Դա սահմանային ծառայություն է լինելու՝ ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հաստիքացուցակը չի փոխվելու, նոր աշխատողներ չեն ներգրավելու, ներսում վերակազմակերպման արդյունքում են նոր գունդը համալրելու: Փաստորեն, ՊԵԿ մաքսավորներից բացի նաեւ ՆԶ հատուկ պատրաստվածության գնդի տղաներն են ներգրավվելու այդ աշխատանքներին, իսկ սա նշանակում է, որ իշխանությունն էլ է հասկանում, որ խաղաղության դարաշրջան ասվածը միֆ է»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

