Անհայտ անձը վառվող հեղուկով շիշ է նետել Վարշավայում Թուրքիայի դեսպանատան վրա
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, անհայտ անձը վառվող հեղուկով շիշ է նետել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա, հայտնում է TVN24-ը։
Միջադեպի մասին հայտնել է Վարշավայի ոստիկանության հրամանատարի գրասենյակի սպա Ռաֆալ Ռետմանյակը.
«Հաստատում եմ, որ մոտ 14:00-ին միջադեպ է տեղի ունեցել Ռակովեցկայա փողոցում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վարչության կողմից հսկվող օբյեկտներից մեկում: Բերման է ենթարկվել մեկ տղամարդ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ զոհերի մասին տեղեկություններ չկան։
ԶԼՄ-ները հայտնում են, որ տղամարդը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է: