Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրով Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է հրամանագրում։