Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Լեդի Գագան ակամայից բացահայտեց հայերի, ռուսների և ադրբեջանցիների այսօրվա բարոյական հոգեվիճակը. VIDEO. PHOTO

 

Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսի «Dolby Theatre»-ում, որտեղ ավանդաբար տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը, օրերս կայացել է հայտնի հայ և ադրբեջանցի օլիգարխների երեխաների հարսանիքը, որտեղ բացի ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներից, մասնակցել է նաև Լեդի Գագան: Վերջինս անկեղծացել է, որ նման ճոխ պսակադրություն իր կյանքում չի տեսել:

Ամերիկացի փոփ աստղին զարմացրել է ծագումով հայ և ադրբեջանցի ռուս օլիգարխների շռայլությունը, ինչն ինքնին հասկանալի է, քանզի միացյալ նահանգներում մեծահարուստները կայանում են դժվար ճանապարհ անցնելով` ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, որտեղ «բիրդա աղա» դառնալը պատահականության արդյունք է: Եթե քո ընկերը դառնում է նախագահ կամ վարչապետ, ապա դու կարողանում ես շատ արագ հարստանալ բացառապես վարչական ռեսուրսների օգտագործման հաշվին: Սակայն միայն դրանով չեն տարբերվում ամերիկացի մեծահարուստները հետխորհրդային մեծահարուստներից: Այս ամենի մեջ մեծ դեր է կատարում նաև մեր ժողովուրդների գիտակցական մակարդակը:

Բերենք ընդամենը մի քանի փաստ: Պաշտոնական տվյալներով Հայաստանի համախառն ներքին արդյունքը մոտ 10 մլրդ դոլար է: Իսկ մեկ շնչի համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմում է մոտ 3000 դոլար: Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 65 մլրդ դոլար և 6 հազար դոլար, Ռուսաստանում համախառն ներքին արդյունքը 1 տրիլիոն 300 մլրդ դոլար է, իսկ մեկ շնչի վրա համախառն ներքին արդյունքը կազմում է 9000 դոլար: Այսինքն, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ցուցանիշները իրենց համաչափությամբ իրարից շատ չեն տարբերվում: Հայերի կենսամակարդակը ադրբեջանցիներից 2 անգամ պակաս է և մոտ 3 անգամ պակաս է ռուսներից: Միացյալ նահամգներում այդ երկրի համախառն ներքին արդյունքը հասնում է 18 տրիլիոն դոլարի: Ա յսինքն, այդ երկրի տնտեսությունը Ռուսաստանից մեծ է մոտ 15 անգամ: Իսկ համախառն ներքին արդյունքը մեկ շնչի համար կազմում է մոտ 60 000 դոլար: Այսինքն, ամերիկացիների կենսամակարդակը հայաստանցիներից բարձր է 20 անգամ, ադրբեջանցիներից` 10 անգամ, իսկ ռուսներից` 6 անգամ:

Բայց արի տես, որ ամերիկացի օլիգարխները կամ մեծահարուստները իրենց այդպիսի շռայլություններ թույլ չեն տալիս, ինչը որ իրենց թույլ են տալիս հայ, ադրբեջանցի և ռուս օլիգարխները: Որովհետև ամերիկացի մեծահարուստները կայանում են իրենց անգլոսաքսոնական Մաքս Վեբերի նշած կապիտալիստական ոգու արժեհամակարգի արդյունքում, իսկ անգլոսաքսոնական հասարակությունը թույլ չի տալիս, որ իրենց երկրում հայտնվեն պատահական «բիրդա աղաներ»: Դրա համար էլ ամերիկացի միլիարդատերը գնահատում է իր աշխատած գումարի արդյունքը: Նա հասկանում է թե ինչ արժե իրականում իր աշխատած կապիտալը: Մինչդեռ հետխորհրդային «բիրդա աղան» չունի որժեքային համակարգ, և նրա կայանալու միակ մղումը չտեսությունն է, նա ինքնահաստատվում է իր վաղեմի երազանքների հաստատմամբ: Եվ քանի որ հետխորհրդային մեծահարուստը ըստ էության չգիտի իր փողի արժեքը, այդ պատճառով էլ զարմացնում է Լեդի Գագային, և հենց այդ պատճառով է, որ ամերիկյան փոփ աստղերը շատ են «սիրում» հետխորհրդային օլիգարխներին, որովհետև շատ լավ գիտեն, որ իրենց հավելյալ վաստակած փողը հետխորհրդային «բիրդա աղաների» չտեսության արդյունքն է:
Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>