ՔՊ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու կառաջադրի
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կրկին հրավիրել էր արտահերթ նիստ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու համար։
Հանձնաժողովի նիստին երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից որևէ պատգամավոր չէր մասնակցում։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցում էին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Մելքոնյանը։