Առաջին անգամը չէ, որ կարկուտի վնասներից հետո փոխհատուցման շռայլ խոսքեր են հնչում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնեց, որ պարտադիր կլինի ջրի և հողի փոխհատուցումը: «Այժմ հավաքում ենք տվյալները՝ վարկերի հետ կապված, որ տեսնենք՝ ինչ կարգով կատարենք, նաև Սոցապնախարարության կողմից 31 մլն-ից մի քիչ ավելի աշխատանքի դիմաց վարձատրության ծրագիր է լինելու: Այդ տարածքի սոցիալական խմբերին համապատասխան գումարներ կտրվեն՝ հողատարածքների վրա աշխատանքներ տանելու»,- նշեց մարզպետը: Նկատենք՝ առաջին անգամը չէ, որ կարկուտի վնասներից հետո փոխհատուցման շռայլ խոսքեր են լինում, սակայն շատ հաճախ դրանք այդպես էլ խոստումներ են մնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

