Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 109 նոր դեպք. մահացել է 7 քաղաքացի
Դիտել նաև
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը աճել են 22.5%-ով. ԱՆ
ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 109 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344649 դեպքի:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2546866 վերջին մեկ օրում` 6547 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4157 պացիենտ: Մեկ օրում նվազել է 93-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 331027 անձ` վերջին մեկ օրում 186 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7965 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1500 է:

