«Հանրության մոտ կասկածներ կան». Արծվիկ Մինասյան
Դիտել նաև
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան
Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար
Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան
«Մեր խնդիրը ոչ թե որևէ բանում մեղադրելն է, այլ հակառակը՝ կան կասկածներ, և այդ սուբյեկտներն իրենք պետք է փարատեն այդ կասկածները»,- ԱԺ-ում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: «Հանրության մոտ կասկածներ կան, մենք հնչեցնում ենք: Հակառակն ապացուցելու պարտականությունն իրենց վրա պետք է լինի: Իրենք պետք է բերեն՝ փաստերով, ապացույցներով, հիմնավորումներով, կոնկրետ ծախսումներով ասեն՝ չէ՛, էս է, որ մենք էլ ասենք՝ ճի՛շտ է ասում»,- ասաց Ա. Մինասյանը:

