Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Նիկոլ Փաշինյանն աղետ է՝ մեծ և սարսափելի. Վահե Հակոբյան

Aysor.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ այն ամենը, ինչ խոսվում է բանակցային գործընթացի, դրա մեկնաբանությունների մասին, արդեն կորցրել է իր լրջությունը, քանի որ «մարդը, ով խոսում է դրա մասին, ինքն է վաղուց կորցրել լրջությունը»: «Ես այս ամենին լրիվ ուրիշ կողմից եմ նայում: Սա մեծագույն նվեր էր իր «բարեկիրթ գործընկեր» Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ՝ անգամ հաշվի չառնելով, որ այդ նույն օրն Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում Ալիևը բացում էր հերթական զորամասը: Այդ օրը չխոսել Հադրութի օկուպացիայի, Ալիևի գործողությունների անթույլատրելիության մասին, և փոխարենն անել այն, ինչ արեց Փաշինյանը, ցույց է տալիս, որ այդ անձը ոչ միայն սեփական ժողովրդի իրավունքների, անվտանգության վրա թքած ունի, այլ նաև՝ զգացմունքների: Փաշինյանի մտքի «գոհարները» հանրությանը մատուցելը, հստակ գիտակցելով, որ նաև աշխարհն է լսում իրեն, կրկնում եմ, մեծագույն նվեր էր Ալիևին՝ գումարվող այն բոլոր նվերներին, ինչը մինչև հիմա արդեն իսկ մատուցվել էր: Սրանով նաև ապագա բանակցողի, իրականում՝ Հայաստանի և Արցախի շահերից բանակցողների դիրքերն ուղղակիորեն ջախջախվում են:

Փաշինյանն ամեն ինչ անում է վերջակետին հասցնելու նաև այդ կործանարար գործընթացը», - պատասխանելով Aysor.am-ի՝ «Փաշինյանն իր ասուլիսում, ապա նաև ֆեյսբուքյան վերջին գրառումներում հնչեցրեց բավականին աղմկահարույց գնահատականներ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Դրանց վերաբերյալ արձագանքներ կան նաև Արցախից՝ այդ թվում նաև հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչի հետ մենք գործ ունենք» հարցին՝ ասաց Հակոբյանը։ Ըստ նրա՝ անդրադառնալ բանակցային գործընթացի, իբրև թե, գաղտնազերծված էլեմենտներին, սկսել դրանք բացատրել, հերքել, որևէ իմաստ չունի: «Բազմիցս ենք առիթ ունեցել դա անելու: Այս մարդու նպատակը միանգամայն այլ է, և սա բովանդակային բանավեճի դաշտ չէ: Սա ուղղակիորեն դիմացինի շահերի սպասարկում է՝ ամեն քայլով, ամեն գործողությամբ, արտահայտած մտքով Ադրբեջանի շահերի սպասարկում: Պարզագույն օրինակ՝ այսօր հանրաքվեի և հանրաքվեի տարածքի վրա կասկածողը, այսօր ասողը, որ Ղարաբաղը չէր կարող լինել հայկական, այսօր հայտարարողը, որ Արցախի սուբյեկտայնությունը կորած էր ընդհանրապես, նույն մարդն է, ով հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այդ նույն մարդու մասին է խոսքը, որ տարիներով պնդում էր, որ պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի համար, ընդհանրապես կողքից չլսելով սրա հետ կապված ռիսկերի գնահատումները, բացատրությունները, հիմնավորումները, շարունակում էր այս նույնը պնդել՝ մեր բանակցային դիրքերին տարաբնույթ հարվածներ բերելով: Այս նույն մարդն այսօր պնդում է, որ պետք է գտնել այնպիսի ձեռնտու մոդել, որը բավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ Ղարաբաղի անունն անգամ չտալով: Հիշեցնեմ, Ղարաբաղի, որը Հայաստան էր և վերջ:

Այստեղ ի՞նչը մեկնաբանենք», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2016 թվականին տեղի ունեցած բանակցային գործընթացի ինչ-որ էլեմենտներ աղետ են, Վահե Հակոբյանն ընդգծեց. «Ուզում եմ մեզ համար մեկ անգամ և մեկընդմիշտ արձանագրենք՝ մեր ժողովրդի գլխին, Հայաստանում թե Արցախում մեր պետության և պետականության համար իրական աղետը Նիկոլ Փաշինյանն է: Հենց Նիկոլ Փաշինյանն է մեր աղետը՝ մեծ և սարսափելի: Եվ, հետևաբար, ասել ենք ու ասում ենք կրկին՝ օր առաջ, ժամ առաջ սրա հեռանալն է միայն տալու հնարավորություն վերադառնալու Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանն ու առաջ մղմանը»։ Ինչ վերաբերում է Արցախից արձագանքներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, թե ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը: «Կարծում եմ, որ շատ լավ հասկանում են, որ պետք է սրան չհասցվեր, բոլոր իմաստներով պետք է սրան չհասցվեր՝ թույլ չտալով, որ այս ողջ ընթացքում նույն Արայիկ Հարությունյանն ունենա այն կեցվածքն ու պահվածքը, որը որևէ կերպ չի արտացոլում Արցախի շահերը, Արցախի պետականությունն ու անվտանգությունը, այլ ընդամենը մեկ անձից հնչող հրամանների կույր կատարում է: Հիմա հույս ունենանք, որ Արցախի մեր գործընկերներն արթնացել են: Շատ կարևորում եմ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը: ՄԻՊ-երը Փաշինյանի և իր թիմի կողմից բերված պետական համակարգերի պարալիզացման պայմաններում հնարավորինս արդյունավետ աշխատել և աշխատում են՝ ի նպաստ մեր երկու պետությունների: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա անկախ նրա վերջին հայտարարությունից, նա այս ամենում ունի մեծագույն պատասխանատվության խնդիր: Եվ, վստահաբար, ինչպես Փաշինյանի համար է մոտ այդ պատասխանատվությունը կրելու օրը, նույնը վերաբերում է նաև Արայիկ Հարությունյանին», - հավելեց Վահե Հակոբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>