«Իմ ծաղիկ». Աննա Դովլաթյանը հիացրել է դստեր լուսանկարով
Դերասանուհի Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննայի եւ դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը ոճային հագուստ է կրում։ Երիտասարդ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ «Իմ ծաղիկ»,- հրապարակումը մակագրել է Աննան, իսկ հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել փոքրիկին։