ՀԱՊԿ-ը կողմ է ԼՂ հակամարտության՝ բացառապես քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ․ ՀԱՊԿ» հրապարակմանը տված հարցազրույցում նշել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտապես կապի մեջ է Երևանի հետ:
Ըստ աղբյուրի՝ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ռուսաստանի և խաղաղապահների առաքելության ներդրած ջանքերը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Մոսկվան միջնորդի դեր է ստանձնել արյունալի պատերազմի հետևանքների կարգավորման գործում։
Զասը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը պաշտպանում է նոյեմբերի 26-ի՝ եռակողմ հայտարարության դրույթները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման հետ կապված։