Մեծագույն աղետ է քեզ տրված վստահությունը մսխելը, դրա պատճառը վախն է. Տավուշի թեմի առաջնորդ. Տեսանյութ
«Վախը զգուշության հետ կապ չունի։ Վախը բերում է անտարբերության, բերում է ծուլության, բերում է կեղծ ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, երբ դու գործածդ մեղքը չես խոստովանում, որովհետև վախենում ես, որովհետև միգուցե պատժվես դրա համար։ Վախը շնորհազրկում է մարդուն՝ իր ունեցած բոլոր առաքինություններից։ Քաջությունն է համարվում առաքինություն։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում սիրելու։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում չվախենալու, մեղքը խոստովանելու, չխուսափելու, անտարբեր չգտնվելու, շահեցնելու ու բազմապատկելու։ Երբ դու պատասխանատվություն ունես, քաջությունն է պատճառ դառնում, որ գործես այդ պատասխանատվությամբ ։ Գործել, որովհետև դա միայն քեզ չի պատկանում, այլ քեզ վստահվածին, դա կլինի համայնք, ժողովուրդ,եկեղեցի, պետություն, երկիր, հասարակություն, ընտանիք կամ այլ բան»։ Հատված Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի տարեվերջյան քարոզից:

