Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Մի հարցազրույցի առիթով կամ. Արցախի հարցով Նիկոլի վստահեցման համար Մարուքյանը պատասխանատու է

Մի հարցազրույցի առիթով կամ... ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՆԻԿՈԼԻ ՎՍՏԱՀԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ՞ Է...
Էդմոն Մարուքյանի առաջարկով դիտեցի իր ծավալուն հարցազրույցը 24news հեղինակներից Կարպիս Փաշոյանին։ Խորհուրդ էր տվել դիտել, քանի որ իմ անունն էլ էր հնչեցրել։
 
Դիտելուց հետո մի քանի արձանագրում անեմ։
 
* Որքան էլ Փաշինյանն ու իր իշխանությունը քննադատվեց զրույցի ընթացքում, բայց այլեւս վերջնական համոզվեցի, որ պարոն Մարուքյանը այս իշխանության ջերմեռանդ փաստաբանն է։ Հիմա կասեն, թե սուբյեկտիվ եմ։ Բայց ահա մի քանի օրինակ։
 
* Կարպիսը հարցնում է, թե Նիկոլի ասուլիսին նա ասել է Տավուշում զիջումների մասին։ Մարուքյանը միանգամից հերքում է, թե մի կտորը որ լսել է, Նիկոլն այդպես չի ասել, այլ խոսել է անկլավների հետ կապված իրավական հիմքերի բացակայության մասին։ Բա չհարցնե՞ս Էդմոն Մարուքյանին։ Կամ ասուլիսն ամբողջությամբ նայեիր, որ Նիկոլին չպաշտպանեիր։ Կամ էլ պարզ հայտարարեիր, որ Նիկոլը ճիշտ է։ Ասուլիսում Փաշինյանը խոսել է շրջանցիկ ճանապարհների կառուցման մասին, դրա անհարժեշտության մասին, պատճառաբանելով, որ չի բացառվում առանձին հատվածներ ադրբեջանցիներին հանձնվի։ Սա էլ թող դիտեր Մարուքյանը, Նիկոլին պաշտպանելուց առաջ։
 
* Միջազգային պատվիրակությունների աշխատանքներին «Հայաստան» խմբակցության չմասնակցելու համար, նույն իշխանական տերմինաբանությամբ Մարուքյանը ընդդիմությանն է քննադատում, բայց մի բառ չի ասում, որ այդ պատվիրակությունների ընդդիմադիր անդամների մի կարեւոր մասն ուղղակի զրկված է երկրից դուրս գալու իրավունքից ու այդ պատճառով է քաղաղաքական հայտարարությունն արվել։ Բայց բազում այլ հարթակներում նույն ընդդիմության մաս կազմող քաղաքական ուժերն ակտիվ աշխատանք են տանում միջազգային հարթակներում։
 
* Մեղադրում է Նիկոլի քննադատներին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էին, որ Սեւանը տվել են թշնամուն, բայց այդպես չէ։ Բա Գեղարքունիքի դիրքերից շատերի հանձնումը, բա Փաշինյանի այն պնդումը, թե ձյան պատճառով հո դիրքերում մարդ չէին պահի ու ձնհալից հետո թշնամին հայտնվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին օրինակը մեր գործընկերուհի Աննա Գրտգորյանի հետ տեւական աշխատանքի արդյունքում բացահայտումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ է Նիկոլը նահանջել ու զիջել, այս անգամ՝ Սյունիքում։
 
* Մարուքյանը քննադատում է ընդդիմությանը, թե հարց ու պատասխանին ինչու՞ ենք զայրացնում Փաշինյանին, նա էլ ընկնում է նեռվային վիճակներում ու թշնամուն ձեռնտու բաներ է ասում։ Ասել է թե՝ Մարուքյանը հասկանում է, որ Նիկոլն անհավասարակշիռ է, խառնվում է, ընդդիմադիրների հարցերի պատճառով հունից դուրս է գալիս։ Այդ իսկ պատճառով ընդդիմադիրները սխա՞լ են, որ Նիկոլին հարցեր են տալիս։ Մարուքյանն ուզում է ասի, թե Նիկոլը գիժ է, բայց մեր գիժն է ու նրան պետք չի գժվացնե՞լ։
* Մարուքյանը հարցազրույցում ու իր կուսակիցները այս օրերին շատ նեղվեցին, որ «Հայաստան» խմբակցությունը մերժել է փակ ռեժիմով հանդիպելու Նիկոլի առաջարկը։ Թե բա՝ Պետություն, պետական մտածողություն ու նման բազում բառեր։ Հիմա հարց, Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցիցները 2020 թվականի մայիսի 7-ին սուրճի սեղանի շուրջ որ Նիկոլի հետ խոսել էին, հիմա գո՞հ են այդ զրույցի բովանդակությունց։ Այդ ժամանակ Նիկոլը ճիշտ ու անկեղծ խոսե՞լ էր իրենց հետ, որի արդյունքում Էդմոն Մարուքյանը լրատավամիջոցներին հայտնել էր հետեւյալը՝ «Արցախի հարցը էն հարցն ա, որ բոլորս էս առումով համախմբված ենք։ Էս մասով տարաձայնության հարց չկա։ Էրեկվա հարցուպատասխանի ժամանակ նաև արված հայտարարությունը հայ ժողովրդի ցանկությունների հետ կապված, Արցախի ինքնորոշման, կարգավիճակի և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ ունենալու։ Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե փարատված էին, և՛ հիմա էլ առավել ևս փարատված են․․․ Մանրամասն խոսել ենք»։ (https://www.azatutyun.am/a/30599115.html)
 
* ՀԱՐՑ Էդմոն Մարուքյանին,
Այն մարդիկ, որոնք Նիկոլին ու իր իշխանությանը Արցախի հարցով կասկածում էին, ու քո կողմից լսեցին, թե «Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե փարատված էին, և՛ հիմա էլ առավել ևս փարատված են․․․ Մանրամասն խոսել ենք», ու հանգստացել են ու հիմա են պարզում, որ այդպես չէ, Նիկոլն այդ օրերին հասկացել է, որ վիճակն ( իր մեկնաբանությամբ) օրհասական է, որն էլ հանգեցրել է պատերազմի ու ծանր կորուստների, ո՞վ է նրանց խաբել։ Էդմոն Մարուքյա՞նը, որը վստահերցրել է, որ Արցախի հարցով ամեն ինչ նորմալ է, թե՞ Նիկոլը Էդմոն Մարուքյանին ու նրա միջոցով հանրությանը, երբ համոզել է սուրճի սեղանի շուրջ, որ ամեն ինչ կարգին է։ Եթե երկրորդ տարբերակն է, ապա ճի՞շտ էր հանրությանը մոլորեցնելու գործիք դառնալն ու փակ հանդիպմանը մասնակցելը։ Հետեւաբար, հիմա պարզ չի՞ դառնում, որ փակ հանդիպումներով, նիկոլական օրակարգով ոչինչ էլ չի լուծվի ու անարդար է «Հայաստան» խմբակցությանը մերժման համար քննդատելը։
 
* Մարուքյանը շատ է նեղվել, որ Հանրայինի եթերում մեր հաղորդումից հետո դաշնակցականներ նրան քննադատել են։ ՈՒ հայտարարեց, թե 45 րոպեում չի ստացել հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր մոտեցման պատասխանը։ Կարպիսը կարծում եմ մեր դիրքորոշումները (չլինելով դաշնակցական) լավ էլ ներկայացրեց։ Ես էլ էի ներկայացրել։ Բայց հատկանշական է նույնիսկ այս հարցում Մարուքյանը պաշտպանում է Նիկոլին, երբ շրջանցում է օրինակ բանագնացի թեման։ Հաղորդմանն առաջարկում էր խելք-խելքի տալ, որ լավ բանագնաց գտնենք, հիմա արդեն Ռուբեն Ռուբինյանի նշանակումից հետո, երբ հանրային լայն քննադատության արժանացավ դա, Մարուքյանն ուղղակի լռում է այդ հարցում։
 
* Նույն Հանրայինի բանավեճի հետ կապված՝ թողնեմ իր խղճին, որ սոցցանցերում հաղորդումը տարածելուց Մարուքյանը գրառում է արել՝ «ՀՅԴ ներկայացուցիչը 2008-ի իշխանությանը մեղադրում էր Հայոց Ցեղասպանությունը ուրանալու մեջ...»։ Թեեւ այդպիսի միտք չեմ ասել, այլ պնդել եմ, որ 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունը սխալ էր ու պետք է վիժեցվեր դա, ու լավ ենք արել, որ դրա դեմ պայքարել ենք։ Ազնիվ կլիներ, որ Մարուքյանը գրառեր այն ինչ հայտարարել էր հաղորդման ընթացքում՝ ամբողջովին արդարացրեց 2008 թվականի իշխանությունների քաղաքականությունը։
 
* ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ միջազգային ճանաչման մասին։ Մարուքյանը երեկ քննադատում էր ինձ, թե իզուր ենք կասկածում, որ Հայաստանի իշխանություննեը ընդունել են թուրքական նախապայմանը եւ հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործից։ Լավ, Հանրայինի եթերում ներկայացված փաստարկներս Մարուքյանին չեն համոզել։ Իսկ Նիկոլի վերջին ասուլիսը՞, որտեղ հստակ մանիպուլացնելով ձեռքերը լվաց ՀՀ Անկախության Հռչակագրում ամրագրված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման այդ դրույթից։ Մարուքյանը միայն թող Կարպիսի հետ հարցազրույցի պես չասի, թե Նիկոլի ասուլիսը չի տեսել։ Կամ թող դիտի ու գնահատումներ չանի։ Կամ՝ հրաժարվի գնահատականներ հնչեցնելուց։
 
* Վերջապես, այն մասին, որը նախօրեին էի զգուշացրել։ Մարուքյանը խոսքում ասաց, թե ԱՔ նիստում կարծիք է հայտնել, թե զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ կանգնած են երկու կողմից էլ։ (https://www.youtube.com/watch?v=6_z3AOW5YUg... դիտել 27։20-ից) Մարուքյանն ԱԽ նիստերի մասնակցել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ու իրենց պահանջով գումարված՝ 2021 թվականի մայիսի 27-ին։ ՀԱՐՑՍ՝ ի՞նչ հարց է քննարկվել, որ Մարուքյանը խոսել է զորքերի տեղաշարժի, հետքաշման, զիջման ու չզիջելու մասին։ Մինչեւ հիմա այդ հարցով նա լռել է։ Ենթադրելի է, որ խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի մասին է։
 
* ՈՒ վերջում, Մարուքյանը պարբերաբար Իշխան Սաղաթելյանի անունն է հոլովում։ ։ Ավելի ճիշտ, չի հիշում Իշխան Սաղաթելյանի հետ իր զրույցները նույն 2020 թվականի ավարտին ու հաջորդ տարվա առաջին ամիսներին։ Հանգամանքի բերումով, շատերի բովանդակությանը ծանոթ եմ ու հիմա զարմանում եմ, ինչու՞ է մարդկանց հիշողությունն այդքան կարճ։ Պատասխանը չեմ գտնում։ Թերեւս մարդուց է։ Մարուքյանը պարբերաբար Իշխան Սաղաթելյանին ուղղակի ու անուղղակի հիշում է, իր կարծիքով խայթելով ու ակնարկելով «պադավատ» ունենալու հանգամանքը։ Եթե աչք է դրել Մարուքյանն այդ մեքենայի վրա, ավելի լավ խորհուրդ տամ։ Իր մտասեւեռումը թող դարձնի Իշխանի անձնական, վաղուց շահագործվող մեքենան, այն ավելի լավն է ու թանկարժեք։ Թե չէ… «պադավատ»… Ախր ինչպե՞ս չասես։ Լուրջ քաղաքական բանավեճում մեկ Մարուքյանն է այդքան կարեւորում «պադավատ»ը, մեկ էլ Նիկոլը, որի գիտելիքներն արդեն ծաղրանքի առարկա դարձան հայտնի ասուլիսից հետո։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>