Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան
Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Պատերազմ Արցախում
Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

Վարկանի՞շ, թե՞ պատերազմ. ողջ իրականությունը՝ մեկ ձևակերպմամբ

«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք»,-երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենայն հավանականությամբ, սա այս մարդու արտահայտած բազում զարհուրելի մտքերից ամենազարհուրելին է։ Սա զարհուրելի մտքերի համառոտ հանրագումարն է, որովհետև սրա տակ ամփոփվում է իր ողջ գործունեության բովանդակությունը։

Այս ձևակերպման տակ կոնկրետ մի ամբողջ սերնդի զոհաբերումն է, հազարավոր տղերքի կյանքը, ավելի մեծ թվով վիրավոր, հաշմված մարդիկ, կորսված Հադրութն ու Շուշին։

Նիկոլն այդպես էլ չհասկացավ, որ Հայաստանի ղեկավարի թիվ 1 առաքելությունը պատերազմ թույլ չտալն էր։ Նրա նախորդները գիտեին՝ պատերազմը ինչ է, ու այդ պատճառով էին պատրաստ ստորագրել Քի վեսթի, Կազանի փաստաթղթերը, այդ պատճառով հրաժարվեցին իրենց վարկանիշի հաշվին ապրիլյանի ժամանակ մի քանի կորսված դիրքերը հետ վերցնելու գաղափարից՝ որպեսզի նոր 200-300 զոհ չտան։ Այդ պատճառով իր նախորդները 26 տարվա ընթացքում մեկ վայրկյան անգամ չխափանեցին, չվտանգեցին բանակցային գործընթացը։ Գուցե իրար չսիրելով, բայց ոչ մի անգամ չեն ասել՝ «սկսում ենք բանակցել նոր, զրոյական կետից», որովետև հասկանում էին, որ զանգվածին հաճելի ձևակերպման տակ հազարավոր մարդկանց կյանքը կարող է լինել։ Ոչ մի անգամ չեն թռվռացել ու տեսախցիկների տակ քեֆեր արել Շուշիում, որովհետև լավ գիտեին, որ թորքական ընկալման տեսակետից Շուշին պատվի հարց է, ու չի կարելի նման բան անել։

Այո, եթե տեսնում ես, որ պատերազմը անխուսափելի է, ուրեմն պետք է անեիր անհնարինը, որ այն չլիներ։ Առնվազն 2-3 ամիս առաջ պարզ էր, որ պատերազմ է լինելու, ու երբ 7-8 հազար գրոհայիններ էին Սիրայից ու Իրաքից տեղափոխում Արցախ, պետք էր աշխարհը խառնել իրար ու, այո, գնալ սեղանին դրված փաթեթի գործնական քննարկմանը։ Բայց չէ, դա կվնասեր սեփական վարկանիշին. տղերքը ավելի հարմա՞ր գին էին։

Կարելի է նաև այլ բանի համար մեղադրել՝ հոկտեմբերի 19-ի պատերազմը չկանգնեցնելու մեջ, երբ էլի գործել է նույն կշեռքը՝ սեփական վարկանի՞շ, թե՞ հազարավոր մարդկանց կյանք։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>