Փաստաբանին հարվածած դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ, որը 2016 թ-ի դեկտեմբեր ամսին փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ միջադեպի մասնակից է դարձել և կատարել է անօրինական գործողություններ։
Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի advocates.am կայքից։