Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզի բնակչուհին 2017 թվականի հունիսի 16-ի ուշ երեկոյան Արթիկի «Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոն»-ում վաղաժամ ծննդաբերել է արական սեռի պտուղ, ով 2017 թվականի հունիսի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»։ Ճանապարհին արձանագրվել է պտղի կենսաբանական մահը:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի ևԱնիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածին պտղի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պտղի մահվան պատճառը պարզելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե