Գործը գնում է դեպի հստակ տրանսպորտային նախագծերի գործարկման Հարավային Կովկասում. Զախարովա
Բրյուսելյան հանդիպումներից հետո հնչող նախաձեռնություները զարգացնում են երեք երկրի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով երկաթուղային հաղորդակցությունների բացմանը:
Դիվանագետը հավելել է, որ այդ հարցերի քննարկումները շարունակվում են փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում:
«Այդ մեխանիզմի շրջանակում դիտարկվում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և հաղորդակցական կապերի, այդ թվում և ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ապաշրջափակման հարցերը: Գործը գնում է դեպի հստակ տրանսպորտային նախագծերի գործարկմանը»,-ասաց նա:
Վերջինս ողջունել է երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Նա դա ասել է անդրադառնալով Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանզատման և սահմանագծման աշխատանքներին տեխնիկական աջակցություն ցույց տալու վերաբերյալ:
Zham.am