«Նման խնդիր իրոք առկա է». ՊԲ-ն պարզաբանում է տարածել
Պաշտպանության բանակը պարզաբանում է տարածել. ««Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը. նման խնդիր իրոք առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումն ապահովող ստորաբաժանումներ:
Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում:
Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք, որ նա վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019-ին»:

