ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Կառավարության անդամները, որոնք հեռու են պետական կառավարումից․ Անուններ ու փաստեր

Yerevan.today-ը գրում է. «Օրերս պաշտոնին հրաժարեշտ տվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ ՔՊ-ն երկու հիմնավորում ուներ՝ խոստումները չի կատարել, բացի այդ՝ կուսակցությունից դուրս է եկել։ Նախընտրական խոստումները չկատարելու մասին ձևակերպումը շատ ուշագրավ էր, որովհետև Նիկոլ Փաշինյանի երեքուկեսամյա կառավարման ընթացքում կառավարությունը տապալել է իր խոստումները գրեթե ամբողջությամբ։ Իսկ ո՞րն է պատճառը։ Գլխավոր պատճառների թվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է․ կադրերի մեծամասնության մասնագիտությունից չի բխում իր պաշտոնը, բարձր պաշտոններում նշանակված գրեթե բոլոր անձինք մինչ հեղափոխությունը հեռու են եղել պետական կառավարման համակարգից՝ Նիկոլ փաշինյանից սկսած, և կան անգամ անձինք, որոնք չունեն դիպլոմ, բայց ունեն բարձր պաշտոն՝ դարձյալ Նիկոլ Փաշինյանից սկսած։

Ստորև ներկայացնում ենք փոքր մասն այն բարձր պաշտոնյաների, որոնք պետական կառավարմանը սկսել են ծանոթանալ միայն բարձր պաշտոնի նշանակվելուց հետո։

Նարեկ Մկրտչյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Պատմական գիտությունների թեկնածու է, զբաղվել է դասախոսական գործունեությամբ, 2018-ից հետո դարձել է պատգամավոր։ Պետական ապարատում հայտնվել է հեղափոխությունից հետո։

Անահիտ Ավանեսյան

ՀՀ Առողջապահության նախարար

Մասնագիտությամբ իրավաբան է, պետական ապարատում աշխատել է 2018-ից հետո, եղել է ԱՆ տեղակալ, հետո` նախարար։

Արարատ Միրզոյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար

Պատմական գիտությունների թեկնածու է։ 2017-ից է եղել ԱԺ պատգամավոր, հեղափոխությունից հետո` փոխվարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար։ Մինչ նախարար նշանակվելը, դիվանագիտական համակարգի հետ առնչություն չի ունեցել։

Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Ունի մաթեմատիկոսի որակավորում: Menu.am-ի հիմնադիրն է, «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն է եղել, որը սնանկ է ճանաչվել՝ 2013 թվականին։ Կառավարությունում հայտնվել է 2020է․ նոյեմբերից՝ կապիտուլյացիայից հետո։

Սուրեն Պապիկյան

ՀՀ Պաշտպանության նախարար

Մասնագիտությամբ պատմաբան է, մինչ հեղափոխությունը աշխատել է պատմության ուսուցիչ` դպրոցում։ Ըստ տեղեկությունների` զինծառայության ժամանակ իր հրամանատարին դանակահարել է, դատապարտվել է: Պետական կառավարման համակարգում է հեղափոխությունից հետո։

Պաշտպանության հետհեղափոխական մյուս նախարարները․

Վաղարշակ Հարությունյան

Ունի զինվորական կրթություն, մեկ տարով եղել է ՀՀ պաշտմանության նախարար` 1999-2000թթ․, 2002 թ-ին՝ աստիճանազրկվել է․ մինչ 2020թ-ը հեռու է եղել Զինված ուժերից։ 20 տարվա դադարից հետո, դարձյալ նշանակվել է Պաշտպանության նախարար։

Արշակ Կարապետյան

Ունի ռազմական կրթություն․ 2021 թվականին նշանակվեց պաշտպանության նախարար, այն դեպքում, երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ազատվել էր Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ թերացումների համար։

Գնել Սանոսյան

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Եղել է աշխարհագրության ուսուցիչ։ Պետական համակարգում է հեղափոխությունից հետո։

Ռազմիկ Պետրոսյան

ՀՀ Արագածոտնի մարզպետ

Պաշտոնի է նշանկվել օրենքի խախտումով՝ չունի բարձրագույն կրթություն։

Կարեն Սարգսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Ունի մարզական լրագրողի որակավորում։ Պետական համակարգում չի աշխատել։ 2009-2015թթ.-տեղափոխվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, զբաղվել ձեռներեցությամբ։ «Խոպանից» վերադառնալուց և հեղափոխությունից հետո, գործը փոխել է մարզպետի պաշտոնով։

Արամ Խաչատրյան

ՀՀ Լոռու մարզպետ։

Մինչ հեղափոխությունը եղել է ռազմագիտության ուսուցիչ։ Պետական համակարգում է հայտնվել հեղափոխությունից հետո։

Նազելի Բաղդասարյան

ՀՀ Շիրակի մարզպետ

Մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է որպես իրավական լրագրող՝ մինչ հեղափոխությունը։ Պետական կառավարման համակարգում է հայտնվել հեղափոխությունից հետո։

Մելիքսեթ Պողոսյան

ՀՀ Սյունիքի մարզպետ

Նշանակվել է օրենքի խախտմամբ։ Համաձայն պաշտոնական կենսագրության՝ չունի բարձրագույն կրթություն, դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել գյուղի կոլտնտեսությունում:

Արարատ Գրիգորյան

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է որպես փաստաբան։ Պետական կառավարման համակարգում է 2019 թվականից։

Հայկ Ղալումյան

ՀՀ Տավուշի մարզպետ

Աշխատել է բանկում։ Պետական համակարգում է 2019 թվականից։ Նիկոլ Փաշինյանի քավորն է։

Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ

Մասնագիտությամբ երկրաբան է,  աշխատել է սուպերմարկետում։ Հեղափոխությունից հետո հայտնվել է մարզպետի պաշտոնին։

Լիլիթ Մակունց

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Հեղափոխությունից առաջ եղել է դասախոս Հայ-Ռուսական համալսարանում։ Պետական կառավարման համակարգում է հայտնվել հեղափոխությունից հետո։

Արգիշտի Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Մասնագիտությամբ իրավաբան է, հեղափոխությունից հետո եղել է ՊՎԾ ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող, մեկ օրով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ, ԱԱԾ տնօրեն:  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Եվ այս ամենը՝ երեք տարում։

ՊՎԾ մյուս նախկին պետերը․

Դավիթ Սանասարյան

Մասնագիտությամբ իրավաբան է, եղել է պատգամավորի օգնական, Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար: Պետական կառավարման համակարգում հայտնվել է հեղափոխությունից հետո՝ նշանակվել է ՊՎԾ պետ, քրեական գործ է հարուցված, ունի մեղադրյալի կարգավիճակ։

Տիգրան Ուլիխանյան

Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է մասնավոր ոլորտում։ 2018-ից հետո պատգամավոր է դարձել։

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ

Որևէ առնչություն չի ունեցել պետական կառավարմանը, ավելին՝ 2008 թվականի մարտի 1-ի-ից հետո եղել է հետախուզման մեջ, մեկ տարի 4 ամիս փախել է արդարադատությունից, այնուհետև կալանավորվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ 2011թ․ համաներվել է»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>