Արդեն շրջանառվում է մի թեզ, որ ապօրինի հրամանի համար պետք է քաղաքական պատասխանատվություն լինի
Դիտել նաև
Ժողովուրդ ջան, եթե էսօր քվեարկությանը չմասնակցեք, վաղը ստիպված եք լինելու էլի ինչ-որ մեկին մեղադրել
ԳՇ պետը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակի համաժողովին
Իսկ Արցախի պետնախարարը հարցրե՞լ է, թե ինչու են խախտվել նոյեմբերի 9–ի դրույթները
Ու նորից Նիկոլի կերածների մասին իմանում ենք Էրդողանից
Էդ երբվանից ենք համաձայնվել, որ Հայաստանի «կադաստրային վկայականը» պիտի Ալիևը ստորագրի
Արդեն շրջանառվում է մի թեզ, որ ապօրինի հրամանի համար պետք է քաղաքական պատասխանատվություն լինի: Գուցե քաղաքական պատասխաատվություն ասելով նկատի ունեն, որ Փաշինյանի կառավարությունը պետք է հրաժարակա՞ն տա: Կներեք, բայց Շուշին ու Հադրութը, երկրի սուվերեն տարածքի 41 քառ. կմ-ը ադրբեջանցիներին հանձնած մարդիկ պետք է ինչ-որ նախարարի ապօրինի հրամանի պատճառով հրաժարակա՞ն տան: Ընդհակառակը՝ իշխանությունների համար սա փրկօղակ է՝ առողջապահության «իրավաբան» նախարարին պաշտոնազուրկ կանեն, մարդկանց աչքերին դրանով թոզ կփչեն ու մի քանի օր հետո մի եվրոպական երկրում դեսպան կնշանակեն: Դա եղավ քաղաքական գնահատակա՞ն: Թե՞ այդպիսի նախադեպ չունենք:
Էդվարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից