Կիևը պատրաստվում է Դոնբասի հակամարտության ռազմական լուծմանը. ՌԴ ԱԳՆ
Կիևը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Դոնբասի հակամարտությունը: Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 24-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«2014 թվականից Կիևի իշխանությունները ռազմական գործողություններ են իրականացնում Դոնբասի բնակիչների դեմ, ովքեր հրաժարվել են ճանաչել պետական հեղաշրջման արդյունքները և Ուկրաինայի նոր իշխանությունը։ Միաժամանակ, Կիևն ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Մոսկվային։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական ներքին հակամարտության կողմ չէ»,- պնդում է ՌԴ գերատեսչությունը:
Zham.am