Պուտինը շնորհավորել է Ալիեւին. Մեր բարեկամական հարաբերությունները թանկ են ինձ համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Դուք արժանի հեղինակություն եք վայելում հայրենակիցների շրջանում եւ միջազգային ասպարեզում՝ որպես իմաստուն եւ փորձառու պետական գործիչ, ով կարող է նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում հավասարակշռված, հեռատես որոշումներ կայացնել։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հանրաճանաչ հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում։ Ես գնահատում եմ մեր բարեկամությունը: Ուրախ կլինեմ շարունակել ձեզ հետ կառուցողական, բովանդակալից երկխոսությունը եւ սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման։
Սրտանց ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ են մաղթում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտաբուխ ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին»: