Նկատե՞լ եք՝ մեզ փորձում են անընդհատ համոզել, որ պետք էր «սիրաշահել Թուրքիային», «հաշտվել իրողությունների հետ», «զիջումներ անել Ադրբեջանին» և նմանօրինակ այլ բաներ
Դիտել նաև
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Նկատե՞լ եք՝ մեզ փորձում են անընդհատ համոզել, որ պետք էր «սիրաշահել Թուրքիային», «հաշտվել իրողությունների հետ», «զիջումներ անել Ադրբեջանին» և նմանօրինակ այլ բաներ։
Իրականում պետք էր անել մի բան՝ բոլոր ուղղություններով պատրաստվել պատերազմին՝ սկսած հասարակության ներքին համախմբումից, պետական կառուցակարգերի ամբողջական մոբիլիզացիայից և միջազգային ասպարեզում մեր դիրքերի ամրապնդումից մինչև ռազմական ու անվտանգային բաղադրիչների արդիականացում և հզորացում, ինչպես նաև թշնամու դիրքերի խարխլում բոլոր հնարավոր ասպարեզներում։
Այսինքն՝ անել գրեթե այն, ինչ մենք արդեն մեկ անգամ հաջողությամբ արել էինք 1990-ականների սկզբին և տարել փառավոր հաղթանակ այն ժամանակ էլ մեզանից ուժեղ թշնամու նկատմամբ։

