Նոր կուսակցություններ կստեղծվեն
Դիտել նաև
Հայ-ռուսական հարաբերություններն այնքա՜ն «լավ» են, որ ավելի վատը պատկերացնել չարժե
Աննա Հակոբյանի-Փաշինյանի հակառուսական դեմարշը՝ «ուկրաինացի երեխաներին օգնելու» կեղծավոր շղարշով
Ինչու՞ Փաշինյանի թիմը հինգ տարի է չի կարողանում տրանսպորտի ոլորտում անցնել վճարման միասնական համակարգի
Ինչու՞ պիտի երևանցին վճարի Փաշինյանի և Ավինյանի անվերջ պոպուլիզմի համար, երբ կարող է իսկապես «խելացի» քաղաքի կառավարման ձևով լուծել բոլոր խնդիրները
Թուրք-ռուսական հարաբերությունները Կովկասում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո. Վերլուծական
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում շուտով նոր կուսակցություններ կբացվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցություն բացել, հետևաբար՝ քաղաքական հայտ են պատրաստվում ներկայացնել և՛ Երևանի՝ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, և՛ դիվանագիտական ծառայության հետ առնչվող մի խումբ անձինք, որոնք աշխատել են նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, և որոնց անուններն առայժմ չենք հրապարակում:
Հայկ Մարությանին մոտ կանգնած մեր աղբյուրները հերքեցին վերջինիս կողմից կուսակցություն ստեղծելու տեղեկությունը:
Իսկ թե ով կամ ովքեր կանգնած կլինեն դիվանագետների կողմից բացվող կուսակցության հետևում, կգրենք առաջիկայում, ինչպես նաև կնշենք նախաձեռնող խմբի անդամների անունները: