«Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում ՌԴ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։ Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

