Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. Մարությանի թիմը եւս հեռանում է
Դիտել նաև
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության որոշումը․ Մարության
Մի քանի հարցադրում Ավինյանին` Մարությանի հետ բանավեճի կապակցությամբ
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... Դուք տենց բաներ չեք լսել․ Հայկ Մամիջանյան
Հայկ Սարգսյանի եղբորը կանչել են ՔԿ ու հարցաքննել
«Պարգևավճարս փոխանցվելու է «Զինվորի տուն» կենտրոնին»․ Հայկ Մամիջանյան
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է գրել քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Բացի այդ մի քանի այլ աշխատակիցներ եւս ցանկություն չեն հայտնել աշխատել նոր քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի հետ։ Նշենք, որ Երևանու ավագանու անդամների քվեարկությամբ Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 44 կողմ, 10 դեմ։ Քվեարկության մասնակիցների թիվը 57 է։ 3 թվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։