44 կողմ, 10 դեմ ձայնով Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը, Հայկ Մարությանը հեռացվեց
Քիչ առաջ ամփոփվեցին Երևանի ավագանու կողմից անցկացված քվեարկության արդյունքները։ Հայկ Մարությանի պաշտոնանկության օգտին «կողմ» էր քվեարկել ավագանու անդամներից 44-ը, «դեմ»՝ 10-ը։
Այսպիսով՝ Երևանի ավագանին նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին:
Zham.am