ՔՊ թիմը համարում է, որ վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար. Մարության. Տեսանյութ
Ես անցած տարի որոշեցի դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ընդ որում՝ պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա և նոր դեկտեմբերի 7-ին ներկայացրի կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել և հանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին ոչ մի դեպքում հրապարակային չեմ ասելու: Ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, և նրանք այս մասին խոսել են, երբ իրենց հարմար է եղել, այսինքն ինձ անվստահություն հայտնելու պահին»,–ասաց նա։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում