Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հիսուսը, Օբաման և Մուհամեդը թուրքեր էին՝ ըստ թուրքական կեղծ պնդումների. Հարութ Սասունյան

Որևէ վատ բան չկա սեփական ազգությամբ, էթնիկական ծագմամբ կամ կրոնով հպարտանալու մեջ: Սակայն, երբ այդ հպարտությունը դառնում է այնքան մոլեռանդ, որ հասնում է անհեթեթության աստիճանի, ապա գործ ունենք մեկի հետ, որը լրիվ կորցրել է իրականության զգացումը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թուրք քաղաքական վերլուծաբան Բուրաք Բեքդիլը BESA Center Perspectives-ի կողմից հրապարակված իր հոդվածում խոստովանել է. «Թուրք-իսլամիստական հոգեվիճակը ենթակա է... պատվի, ճակատագրականության, դավադրության, ճոռոմաբանության, հրապարակայնության և շփոթության թակարդներին»:

Տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ արտառոց հայտարարություններ է արել, որոնք կասկածներ են հարուցում նրա մտային առողջության վերաբերյալ:

Ահա մի քանի օրինակ Էրդողանի խելառ հայտարարություններից.

2014 թվականին Էրդողանը Ստամբուլ այցելած լատինաամերիկացի մահմեդականների խմբին ասաց, որ մահմեդական ուխտավորները Քրիստափոր Կոլումբոսից մի քանի դար առաջ են հայտնաբերել Ամերիկան. «Պնդում են, թե ամերիկյան մայրցամաքը հայտնաբերել է Կոլումբոսը 1492 թվականին: Իրականում մահմեդական նավաստիները հասել են ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին… Իր հուշերում Քրիստափոր Կոլումբոսը հիշատակել է մզկիթի գոյության մասին՝ Կուբայի ծովափին գտնվող մի բլրի գագաթին։ Այսօր այդ բլրի վրա մզկիթը կատարյալ տեսք կունենար»: Բնականաբար, Կոլումբոսը երբեք նման բան չի ասել իր հուշերում։

Մեկ այլ արտառոց հայտարարությամբ Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիան 2023 թվականին թուրք տիեզերանավ կուղարկի Լուսին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին։ Նա ենթադրել է, որ թուրքական տիեզերական խմբի անդամ կարող է լինել կին տիեզերագնաց։ Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես կարող է թուրքական սնանկացած երկիրը միլիարդավոր դոլարներ ծախսել նման անհավատալի արկածախնդրության վրա, էլ չասած նրա տիեզերական տեխնոլոգիաների բացակայության մասին: Միգուցե այս ամբողջ թեման խաբեություն է՝ շեղելու մարդկանց ուշադրությունը իրենց դժբախտություններից ու դատարկ գրպաններից՝ նայելու լուսնին ու աստղերին… Մի թերահավատ թուրք հեգնանքով ասաց. «Մենք չենք կարող նույնիսկ սուպերմարկետ գնալ, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»: Մեկ այլ թուրք նկատեց. «Մենք չկարողացանք դիմակներ [COVID-ի դեմ] բաժանել քաղաքացիներին, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»։

Մինչ Էրդողանը կարողանա երևակայել տիեզերք գնալու մասին, նա պետք է մտահոգվի գահավիժող լիրայի, միլիոնավոր գործազուրկ թուրքերի և սարսափելի աղքատությունից տառապող իր ժողովրդի ահռելի տոկոսի համար: Թուրքական աղբյուրների համաձայն՝ 34 միլիոն թուրք գտնվում է սովի եզրին։ Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին անջատել են 1.6 միլիոն թուրք ընտանիքների էլեկտրաէներգիան և գազը, քանի որ նրանք չեն կարողացել վճարել իրենց հաշիվները։

Թուրք վերլուծաբան Բուրաք Բեքդիլը գրել է, որ ինքը «մեծացել է այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են՝ «Մի թուրքը մի աշխարհ արժե», «Թուրքերը ստիպված են եղել կռվել աշխարհի յոթ ամենամեծ տերությունների դեմ» և «Թուրքի միակ ընկերը մեկ այլ թուրք է»։ Մեր դասագրքերը մեզ սովորեցնում էին, որ թուրքական գերագույն ցեղը դարեր շարունակ գերիշխել է ամբողջ աշխարհում. որ Օսմանյան կայսրությունը փլուզվեց միայն այն բանից հետո, երբ համաշխարհային տերությունների դաշինքը հարձակվեց նրա վրա. որ մենք պարտվել ենք Առաջին համաշխարհային պատերազմում, քանի որ դաշնակցել ենք գերմանացիների հետ, որոնք պարտվել են (ոչ թե մենք). և որ մի օր մենք ամբողջ մոլորակը թուրքացնելու ենք։ Մեզ սովորեցրել են, որ օսմանցի մարտիկը կարող է շարունակել կռվել նույնիսկ [բյուզանդական] թշնամու կողմից գլխատվելուց հետո»։

Որպես հետևանք, Բեքդիլը բացատրեց. «Թուրքերը ծարավ են լավ կյանքի մասին հեքիաթների, որը նրանք չեն կարողացել վայելել անցյալ դարի ընթացքում, բայց հավատում են, որ արժանի են: Ցանկացած հաճելի լուրի քարոզչություն, նույնիսկ Էրդողանի հայտնի պոռոտախոսությունը՝ «Արևմուտքը, այդ թվում՝ գերմանացիները, նախանձում են մեզ…», միլիոնավոր ընկալող ունկնդիրներ է գտնում Թուրքիայի գերարդի անհեթեթության շուկայում:

«Հիսուսը թուրք էր. կեղծ թուրքաբանության արտառոց վերածնունդը» վերնագրված հոդվածում Լուկա Իվան Ջուկիչը գրում է NEW/LINES ամսագրում. «Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուրք էր։ Կամ, որ Հիսուս Քրիստոսը և Մուհամեդ մարգարեն նույնպես թյուրքական ծագում ունեին: Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ Ռուսաստանն իսկապես մեծ թյուրքական պետություն է, որ ղազախներն ու ճապոնացիները գենետիկորեն նույնական են կամ անգլիական լեգենդար թագավոր Արթուրը, ինչպես կռահեցիք, թուրք էր։ Ձեզ կներեն, քանի որ սրանցից ոչ մեկը ճիշտ չէ: Այնուամենայնիվ, Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա և ամենուրեք դրանց միջև, սրանց նման ենթադրյալ պատմական փաստերը և նրանց աջակցած տեսությունները չափազանց նախանձախնդիր և կեղծ ակադեմիկոսների մտքերից ճանապարհ են հարթել դեպի ազգային դպրոցական դասագրքեր, ժողովրդական մշակույթ և, իսկապես, պաշտոնական կառավարական գաղափարախոսություն»։

1932 թվականին թուրքական լեզվի ինստիտուտը հորինեց կեղծ «Արևի լեզվի տեսությունը», որը պնդում էր, թե «թուրքերենը ողջ մարդկության լեզվի և հետևաբար ողջ քաղաքակրթության աղբյուրն է», գրել է Ջուկիչը: «Ինստիտուտի լեզվաբանները պնդում էին, որ լեզուն Կենտրոնական Ասիայում հորինել են արևապաշտ նախաթուրքերը, երբ նրանք մրթմրթացել են արևին»: Ավելին, ըստ թուրքական պատմական թեզի պնդման, «Թուրքերը քաղաքակրթություն են բերել Չինաստան, Եվրոպա, Հնդկաստան և այլուր, երբ գաղթել են Եվրասիական տափաստանից»: Այս կեղծ տեսությունները հայտնվեցին թուրքական դասագրքերում և հանրաճանաչ գրքերում` լվանալով թուրքերի մի քանի սերունդների ուղեղները: Այս կեղծ գիտական պնդումների կողմնակիցների մեծ մասը նախագահ Էրդողանի հետևորդներն են:

Չկա գերագույն ցեղ: Բոլոր մարդիկ հավասար են։ Նրանք բոլորը Աստծո զավակներ են: Թեև գերակայության մասին պնդումները կարող են բավարարել մարդկային սին հակումները, սակայն ոչ ոք իրավունք չունի այլ ցեղերի վերաբերվել որպես ստորադասների:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>