Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Այն, ինչ գաղտնիք չէր Սերժ Սարգսյանի դեպքում, Ալեն Սիմոնյանի դեպքում գաղտնի՞ք է․ ինչու է նույն օրենքը Փաշինյանի աշխատակազմն ըստ ցանկության գործարկում

Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ Հայաստանի բարձրագույն իշխանությանը՝ ժողովրդին, հասու չէ տեղեկատվությունն այն մասին, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել կառավարական առանձնատան վերանորգման համար, որտեղ առաջիկայում բնակության կտեղափոխվեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա ընտանիքը:

Ալեն Սիմոնյանի՝ կառավարական ամառանոց տեղափոխվելու տեղեկությունը Factor.am-ին փոխանցել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ առանձնատունը վերանորգման փուլում է:

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Կոնդի առանձնատների» ՊՈԱԿ և խնդրել տեղեկություններ՝ ո՞ր ընկերությունն է վերանորոգում ԱԺ նախագահին սպասարկող առանձնատունը, ինչպե՞ս է ընտրվել ընկերությունը և որքա՞ն գումար է ծախսվել վերանորոգման համար: «Կոնդի առանձնատներ» ՊՈԱԿ-ից, սակայն, մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետին: Օրենքի այս կետի համաձայն՝ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:

«Գնումների մասին» օրենքում փոփոխությունը կատարվել է նախորդ իշխանության կողմից՝ 2016 թվականի դեկտեմբերին, իսկ փոփոխություններն ուժի մեջ են մտել երկու ամիս անց՝ 2017-ի փետրվարին: Սակայն ուշագրավ է, որ 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց, Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմը տրամադրել էր Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նրան սպասարկած առանձնատան պահպանման ծախսերի մասին տեղեկությունները:

Այսինքն՝ Փաշինյանի աշխատակազմը Սերժ Սարգսյանի առանձնատան վերանորոգման ծախսերի մասին տվյալները 2018 թ-ին չէր համարել պետական գաղտնիք, իսկ ահա Ալեն Սիմոնյանի դեպքում դա համարվել է պետական գաղտնիք, թեև երկու դեպքում էլ առկա է միևնույն օրենսդրական կարգավորումը։ Իշխանությունների նման գործելաոճը երկու բացատրություն կարող է ունենալ. կամ 2018-ին անտեղյակ են եղել, որ պահանջված տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, կամ օրենքի սահմանափակումները կիրառում են ըստ քաղաքական նպատակահարմարության։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց 10 օր անց ուղիղ եթերում ներկայացրեց կառավարական առանձնատունը և ժողովրդին ցուցադրեց, թե ինչ պայմաններում է բնակվում: Հուսանք, որ Ալեն Սիմոնյանը ևս, որպես ՀՀ-ում բարձրագույն իշխանությանը՝ ժողովրդին, հաշվետու գործիչ և հետևելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, կառավարական ամառանոցներ տեղափոխվելուց հետո ուղիղ եթերում կցուցադրի առանձնատունն ու հարկատուներին կներկայացնի վերջիններիս միջոցներով կատարված վերանորոգման ծախսերը:

Նարեկ Կիրակոսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>