Այս ամառ Հունաստանում շոգ է սպասվում
Ի գիտություն հայ զբոսաշրջիկների, այս ամառ բարձր ջերմաստիճանի ամառվա ռեկորդ է արձանագրվել Հունաստանում:
Ինչպես նշում է РИА Новости-ն, այդպիսի ջերմաստիճան է արձանագրվել Միրես շրջանում, Կրետեի Իրակլիոն քաղաքից ոչ հեռու:
Օդերևութաբանների տվյալներով շաբաթ օրը ջերմաստիճանի որոշման չորս կայաններում նշվել է 44 -ից բարձր ջերմաստիճան, 25 կայաններում` 42-ից բարձր ջերմաստիճան:
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Պսիխիկո շրջանում` 43,4 աստիճան: Առաջիկայում բարձր ջերմաստիճանը կպահպանվի մի շարք շրջաններում հասնելով 44 – 45 աստիճանի:
Ջերմաստիճանի մոտ 10 աստիճանով անկում է սպասվում երկուշաբթի օրվանից:
Zham.am

