Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Փրկարարները, բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը: Մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

