Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանում թուրքամետ ուժերը սրտնեղած են. ինչու՞ Փաշինյանը որոշեց Ռուբեն Ռուբինյանին նշանակել Թուրքիայի հետ բանագնաց

Այն, որ Հայաստանում պայմանականորեն ասած թուրքամետ գործիչներ կան, գաղտնիք չէ՝ Արման Բաբաջանյանի կուսակցությունը, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի թիմը, Լեւոն Շիրինյանը՝ իր «կուսակցությունով», Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արսեն Խառատյանը, Ժիրայր Լիպարիտյանը և այլն և այլն։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո բոլոր այս մարդկանց համար բացվեց քաղաքական գործունեության հնարավորություն, քանի որ Հայաստանում տեղի ունեցավ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություն։

Թուրքական պարտադրանքի պատճառով Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է իր դիրքերը Անդրկովկասում, ավելին, լարվածության օջախներ են առաջացել Ռուսաստանի Դաշնության սահմանների ողջ երկայնքով, հատկապես սուր է ուկրաինական ուղղության հարցը, որն էլ ավելի է թուլացնում Մոսկվայի դիրքերը Անդրկովկասում։

Այս փաստն օգտագործում է Թուրքիան, որով փորձում է օրինականացնել իր ներկայությունը Անդրկովկասում, այսպես կոչված, «3+3 անվտանգության հարթակի» միջոցով։ Ակնհայտ է, որ Հայաստանի համար այս գործընթացն ունի աղետալի բնույթ։ Մի կողմ թողնենք, թե ինչպես հայտնվեցինք նմանատիպ իրավիճակում, բայց փաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փաստացի մեկնարկած գործընթացը էապես տարբերվում է նախկինում տեղի ունեցած նմանատիպ գործընթացներից, քանի որ նախկինում Հայաստանը պարտվող կողմ չէր։ Թուրքիայի հետ հարաբերություններում նույնիսկ «լուրջ խաղաքարտեր» ուներ։ Պատերազմում կրած պարտության արդյունքում պաշտոնական Երեւանը կորցրեց այս «խաղաքարտերը», եւ այս տեսանկյունից հայ-թուրքական նոր գործընթացը Հայաստանի համար բազմաթիվ վտանգներ ունի եւկարող է ունենալ խիստ անկանխատեսելի բնույթ։

Բայց դա անկանխատեսելի ու վտանգավոր բնույթ կունենա մեզ և հայկական պետության համար, այլ ոչ թե Հայաստանում գործող թուրքամետ ուժերի համար։ Եթե նախկինում այդ ուժերը գործում էին արևմտամետ ուժերի «քողի տակ», ապա այսօր նրանք հնարավորություն ունեն «բացվել» և հանդես գալ որպես «Հայաստանի զարգացման թուրքական վեկտորի» ջատագովներ, և որպես «առաջին ծիծեռնակ» տեսանք Ստեփան Գրիգորյանի հայտարարությունը, թե «Թուրքիան կարող է լինել Հայաստանի համար՝ որպես հիմնական գործընկեր»։

Մոտավորապես նույն տոնով խոսեց Ժիրայր Լիպարիտյանը, ու հստակ է, որ ժամանակի ընթացքում այս թեզերը «սեփականաշնորհվելու» են Արսեն Խառատյանի, Տիգրան Խզմալյանի ու Արամ Զավենիչի կողմից, և կարձանագրվի թուրքամետ քաղաքական բևեռի ձևավորումը հայաստանյան քաղաքական դաշտում։

Սակայն նույնիսկ այս «շրջանակները» զարմացան այդ բանից, թե ինչո՞ւ Փաշինյանը Ռուբեն Ռուբինյանին նշանակեց Թուրքիայի հետ բանակցելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից բանակցող է նշանակվել 63-ամյա Սերդար Քըրըչը, ով փորձառու դիվանագետ է, երկար տարիներ աշխատել է ԱՄՆ-ում, աշխատել է հակադարձելու համար հայ լոբբիստներին և ամերիկյան քաղաքականության վրա ազդող հայկական շրջանակների պահանջներին։ Սերդար Քըրըչը աշխատել է նաև Բեյրութում և գերազանց տիրապետում է Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի իրողություններին։ Եթե ​​ընդհանուր գնահատական ​​տանք այս դիվանագետին, ապա կարելի է ասել, որ նա ժամանակակից Թուրքիայի ամենաակտիվ արեւմտամետ գործիչներից է։

Էրդողանի կողմից նման գործչի ընտրությունը հասկանալի է, նա, ընտրելով այս գործչին, մեսիջ է ուղարկում Արևմուտքին, որ փորձելու է բարելավել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները, այլ նաև փորձելու է ռուսական ազդեցությունը Հայաստանում թուլացնել։ Չի բացառվում, որ Հայաստանում «Արևմուտքի օգնության» անվան տակ տարբեր շրջանակների ստացած թողարկված թուրքական օգնությունը լեգիտիմացվի, ինչի արդյունքում էլ շատ մարդիկ կսկսեն անկեղծորեն արտահայտվել Ստեփան Գրիգորյանի և Ժիրայրի Լիպարիտյանի նման:

Ինչ վերաբերում է Փաշինյանի որոշմանը, ապա պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն Թուրքիայի, Փաշինյանն այս գործընթացը սկսում է Մոսկվայի հետ համաձայնեցված, ինչը նշանակում է, որ Հայաստանից բանակցողը չէր կարող լինել բացահայտ հակառուսական գործիչ։ Մինչդեռ Հայաստանի թուրքամետ ուժերի 99%-ը ռուսաֆոբներ են։

Քաղաքական տեսակետից Հայաստանը «խորը գավառ» է, և հայ քաղաքական գործիչները աշխարհաքաղաքական նրբություններն ընկալում են «սև ու սպիտակ տրամաբանության» մեջ, դրա համար էլ Փաշինյանը Հայաստանից բանակցող պաշտոնյա նշանակելու լուրջ ընտրություն չուներ: Պետք էր մարդ, որը չէր նյարդայնացնի Մոսկվային։ Հենց այս պատճառով էլ նա որոշեց բանակցողի հարցում ընտրել քաղաքական կամ գաղափարական դեմագիծ չունեցող Ռուբեն Ռուբինյանին, որը գործում է դասական «քաղաքական ուսապարկի» մտածողության շրջանակներում։

Կարելի է ասել, որ Ռուբինյանն ավելի շատ աշխատելու է որպես փոստատար, որը թուրքերենով կներկայացնի Փաշինյանի պահանջները Թուրքիային, և հակառակը՝ Թուրքիայի պահանջները կներկայացվեն Նիկոլ Փաշինյանին։

Այս առումով Հայաստանում թուրքական ուժերը դեռ պետք է սպասեն, բայց մենք կարող ենք ի ուրախություն նրանց ասել, և ի տխրություն մեզ նշել, որ առաջիկա տարիներին նրանք ֆինանսական մեծ հաջողություններ կունենան, քանի որ Թուրքիան այս հարցում իր շանսը բաց չի թողնի Հայաստանի քաղաքական դաշտում։

 

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>